«Genesis Armenia»․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄՈՏԱՎՈՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ՄՆԱՑԵԼ Է 100 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԳՈՒՅՔ

Լեռնային Ղարաբաղում մոտավոր հաշվարկներով մնացել է 100 մլրդ դոլարի գույք։ Այս մասին Լեռնային Ղարաբաղի թեմային նվիրված համաժողովում սեպտեմբերի 18-ին հայտնել է «Genesis Armenia» վերլուծաբանական կենտրոնի փորձագետ, պատմաբան Արմեն Սարգսյանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում մնացել են 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հէկ, 48 հանք, 4 ջրամբար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց և նույնքան էլ հիվանդանոց։ «Բացի այդ, այնտեղ մնացել են 58 հազար մանր եղջերավոր անասուն, ավելի քան 45 հազար խոշոր եղջերավոր անասուն, 174 հազար թռչուն, 21 հազար խոզ, ավելի քան 2 000 միավոր գյուղտնտտեխնիկա, 445 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ և ավելի քան 35 հազար փոխադրամիջոց»,- ավելացրել է Սարգսյանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը մինչև 2020թ. պատերազմը կազմում էր 147 հազար մարդ։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, իր հերթին, նշել է, որ 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբերին այդ թիվը նվազել էր՝ 112 հազար մարդ։

News.am