Իրանի ԱԳՆ-ն Լիբանանում սարքերի պայթյուններն անվանել է ահաբեկչություն և զանգվածային սպանություններ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին Լիբանանում սարքերի պայթյուններն անվանել է ահաբեկչություն և զանգվածային սպանություններ։

«Այդ մասշտաբային ահաբեկչությունը, որն իրականում զանգվածային սպանություն է, մեկ անգամ ևս ապացուցում է, որ [իսրայելական] վարչակարգը սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- նշվել է Քանաանիի հայտարարությունում, որը հրապարակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության թելեգրամ-ալիքում։

Այս առնչությամբ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել «գործել արագ, որպեսզի դիմակայեն Իսրայելի իշխանությունների անօրինություններին»։

News.am