2024-09-18 14:01
Լրատվական գործակալություններ
0
Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել այն օրենքը, որը վերաբերում է ԼԳԲՏ (ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական շարժում և արգելված է) քարոզչության և սեռը փոխելու արգելքին, որը, նրա հավաստիացմամբ, «էլ ավելի է երկիրը հեռացնում ԵՄ տանող ճանապարհից»։ Նա այսպիսի դիրքորոշում է հայտնել X սոցցանցի իր էջում։
«Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրենքներ «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին», որոնք խափանում են մարդկանց հիմնական իրավունքներն ու ուժեղացնում խտրականությունը։ Ես Վրաստանին կոչ եմ անում չեղարկել այդ օրենքը, որն էլ ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից»,- գրել է Բորելը։
News.am