Ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

Թուրքիայի արևելքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 30 կիլոմետր հարավ-արևելք։ Այնտեղ ապրում է մոտ 441 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Օրերս էլ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի Բինգյոլ նահանգում։

«Փաստինֆո»