Google-ի պատվիրակությունն առաջին անգամ Հայաստանում է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Google ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով հանդիպել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող ընկերության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Google ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաև Հայաստանում YouTube-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև Google քարտեզների ճշգրտման հարցերին:
«Google-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում»,- ասել է նախարարը:
Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը:
iTel.am