Ի՞նչ մեսիջ է հղել Փաշինյանը Թուրքիային և Ադրբեջանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է.
«Այո, Հայաստանի 200քկմ տարածքը օկուպացված է, բայց մենք դրանք ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չենք դնում»:
Մեկնաբանելով այս հայտարարությունը թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ.
«Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու, այսինքն ոչ մի իրական դիմադություն ցույց չենք տալու»:
Օրինակ, Ադրբեջանում կամ Թուրքիայում Հայաստանի անունից արվող այս հայտարարությունը ճիշտ թարգմանելու ու հասկանալու խնդիր կա: Հենց դրա համար էլ ոչ միայն չեն վերադարձնելու 200 քառակուսին, այլև հակառակը` պատրաստվում են նոր 200, 2000 և ապա նաև 20000 քառակուսի կմ գրավելուն:
Ու կգրավեն, քանի մենք ինքներս հանդուրժում ենք այս հանձնվողական ու տապալված քաղաքականությունը:
Verelq.am