Օգոստոսին որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2024 թվականի օգոստոսին 2023 թվականի օգոստոսի համեմատ նվազել է շուրջ 28 հազարով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թ. օգոստոսին Հայաստան է այցելել 300 919 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ օգոստոսին այդ թիվը կազմել է 328 486։

2024 թ հունվար–օգոստոս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.2 %), Վրաստանից (11.9 %) և Իրանից (7.5 %):

Sputnik Արմենիա