2024-09-19 11:05
Լրատվական գործակալություններ
0
Հայաստանի ո՞ր մարզերում են ապաստան գտել Արցախից բռնի տեղահանվածները
Մեկ տարի առաջ սկսված ադրբեջանական հերթական հարձակումից հետո սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ներկայացված է ՀՀ–ում բնակություն հաստատած արցախցիների թիվն ըստ մարզերի։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Նրանց մեծ մասը հաստատվել է Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416):
Այս երեք մարզերի ընտրությունն ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելի մոտ են մայրաքաղաքին։