Բագրատ ՍՐԲԱԶԱՆ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն ԱՄՈԹԻ ԽԱՐԱՆ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամոթի և խայտառակության օրերից մեկն է և առաջին հերթին խարան է՝ դրոշմված ՀՀ իշխանությունների ճակատին. Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

 

Ըստ նրա՝ հենց ՀՀ իշխանությունների հանցավոր անտարբերությունն ու անգործությունը հասցրեցին այս վիճակին։ «Երբ ուղղակի իրենց աչքերի առջև մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մեր ժողովուրդը ստիպված եղավ հերթական ցեղասպանությանն առերեսվել, բնազրկվելու և գաղթի ճանապարհը բռնել։ Այս բոլորը խարար են առաջին հերթին այս իշխանություների ճակատին և այդպես էլ մնալու է»,-ասաց նա։

Սրբազանը նշեց, որ այս օրը խարար է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես նրանց, ովքեր երշխավոր են եղել արցախցի քույրերի և եղբայրների անվտանգության համար։

«Շատ արցախցիներ անցնելով ցավի և կորովի այս ճանապարհը, մեզ հետ փայփայում են տուն վերադառնալու հույսը և կամքը, մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը»,-ասաց նա։

Սրբազանը նշեց. «Հեռու չի լինելու այն օրը, որ մենք ազգովի դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը և մեր հաղթանակները՝ վկան «Եռաբլուր»-ի և լքված մեր հեոսների շիրիմներն են»։

Aysor.am