Գերմանացի պատգամավոր․ Այսպես կոչված միջանցքը հայկական տարածք է

Միջանցք կոչվածը եղել է և կա հայկական տարածք, և այստեղ կարելի է վերջակետ դնել։ Այս մասին սեպտեմբերի 19-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

Նա սա համարեց խաղաղ գործընթացի շատ կարևոր, զգայուն և շոշափելի կետ։ «Մեզ համար ակնհայտ է Հայաստանի դիրքորոշումը, որը հանգում է նրան, որ Երևանն ինքը պատրաստ է ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ այս ճանապարհով (ՀՀ Սյունիքի մարզով - խմբ.), բայց կարևոր է, որ այս տարածքը Հայաստանի ինքնիշխան տարածք մնա։ Դրանով ամեն ինչ ասված է»,- հավելել է գերմանացի խորհրդարանականը:

News.am