Իսրայելը 15 տարի շարունակ ծրագրել է Լիբանանում փեյջերների պայթեցման գործողությունը

Իսրայելը 15 տարի շարունակ ծրագրել է լիբանանյան տարածքում փեյջերների պայթեցման գործողությունը: Այս մասին հինգշաբթի հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրանք հաստատել են, որ հրեական պետությունը ներգրավված է կապի սարքերի արտադրության մեջ, որոնք պայթել են Լիբանանի տարբեր շրջաններում։ Դրա համար Իսրայելը ստեղծել է մի քանի ֆրոնտային ընկերություններ, որոնք, իբր, կապված էին փեյջերների արտադրության հետ: Ավելին, այդ ձեռնարկությունների որոշ աշխատակիցներ նույնիսկ տեղյակ չէին, թե իրականում ում մոտ են աշխատում։

Այդ կազմակերպություններից մեկը Բուդապեշտում գրանցված BAC Consulting-ն էր, որը պայմանագրով պետք է արտադրեր թայվանական Gold Apollo ընկերության ապրանքանիշով փեյջերներ, նշում է ABC-ն։ Սակայն Հունգարիայի կառավարության ներկայացուցիչը հեռուստաալիքին ասել է, որ այդ սարքերը Հունգարիայում գոյություն չունեն, իսկ BAC Consulting-ը միայն «վերավաճառող» է և երկրում ոչինչ չի արտադրում։

ABC-ի աղբյուրները հայտնել են նաև, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը նման գործողությունները չափազանց վտանգավոր է համարում խաղաղ բնակիչների համար և այդ պատճառով հրաժարվում է իր գործունեության մեջ նման մարտավարությունից։

News.am