2024-09-20 12:18
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ կառավարությունը խոստանում է նոր ծրագիր մշակել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
ՀՀ կառավարությունը խոստանում է ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և առանձին խմբերի համար 2025 թ․–ին մշակել որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու ծրագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նաև նշվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով իրականացվում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը չի դադարեցվելու ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում։
Միաժամանակ նշվում է, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրն ավարտվում է 2024 թ․–ի դեկտեմբերին։
Sputnik Արմենիա