2024-09-20 15:24
Լրատվական գործակալություններ
0
Կոնգրեսական Շերման. Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց հետ, ինչի վերաբերյալ գրառում է արել X-ում:
«Պատիվ եմ ունեցել հանդիպելու խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից:Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից, խոշտանգվել, բռնաբարվել ադրբեջանական ուժերի կողմից: Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին», - նշել է Ներկայացուցիչների պալատի անդամը:
News.am