Բագրատ Սրբազան․ Մենք 1991 թվականի «այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք

Մենք 1991 թվականի «այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք: Այս մասին ասել է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անկախության օրվան նվիրված իր ուղերձում:

«Ես շատ հուսով եմ, որ մեր հանրության ճնշող մեծամասնությունը ասելու է, որ ինքը ցանկանում է, փափագում է ունենալ և պահպանել 1991 թվականին արյունով վերագտած ազատությունն ու անկախությունը: Մենք 1991 թվականի «այո»-ն վերահաստատելու խնդիր ունենք՝ այս անգամ ոչ թե քվեատուփերի առջև, այլ մեր և մեր զավակների, մեր պատմության, նահատակներ, ժառանգության և Աստծո առջև:

Ցանկանում եմ նշել նաև, որ բոլորովին պատահական չէ,որ մեր Սրբազան շարժումը սեպտեմբեր 22-ին նախանշած միջոցառում ունի և եթե մենք մեր մեջ հաստատում ենք այդ «այո»-ն, ապա շատ հուսով եմ, որ վաղը առիթ կունենանք միասին նայելու միմյանց աչքերի մեջ և կրկին վերահաստատելու մեր հավաքական «այո»-ն և տեր լինելու մեր հաստատումին՝ ազատ քաղաքացիներ, արդար հասարակություն և աստվածասեր ժողովուրդ»,-ասել է նա:

News.am