ԵՏՀ․ Արդյունաբերական արտադրության աճի տեմպերով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարն է

2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների մակարդակի համեմատ աճել է 4,8%-ով։

Ինչպես հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, աճ է նկատվել Միության բոլոր երկրներում։

Հայաստանում աճը կազմել է 15,7%, Բելառուսում՝ 7,5%, Ռուսաստանում՝ 4,8%, Ղազախստանում՝ 2,9% և Ղրղզստանում՝ 0,8%։

News.am