Francetvinfo․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՌԱՋ ՄՂԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋԵԼՈՒ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը կշարունակի առաջ մղել Արցախում հայկական ժառանգությունը ջնջելու իր ռազմավարությունը, գրում է Francetvinfo-ն։
Արցախի վրա հարձակումից մեկ տարի անց Les Révélateurs-ը հետևում է Ադրբեջանի գործողություններին՝ հայկական ներկայությունը ջնջելու և 2023 թվականին հայերի լքած Ղարաբաղը վերաբնակեցնելու համար:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումից մի քանի օր անց մենք սոցցանցերում հայտնաբերեցինք Արցախ մտնող զինված ուժերի կողմից շրջված ճանապարհային նշանների պատկերներ։ Նախկինում հայերեն և ռուսերեն գրված գյուղերի անունները փոխարինվել են ադրբեջաներեն թարգմանությամբ։
Հոկտեմբերի սկզբին Բաքուն խմբագրեց Արցախի քարտեզը՝ դրանում ավելացնելով 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկը համարվող Էնվեր փաշայի անունը կրող փողոց։ Այս դրվագը նշված է 2023 թվականի հոկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանում անցկացված հանրային լսումների արձանագրության մեջ։
Արցախում հայկական ներկայության ոչնչացումը դրսևորվում է նաև խորհրդանշական ավերածություններով, հատկապես տարածաշրջանի գլխավոր քաղաքում՝ Ստեփանակերտում։