Լուկաշենկո․ Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ կառուցողական երկխոսության ընդլայման օգտին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Անկախության օրվա առիթով։
«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին համախմբում է հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներում և սերտ գործնական գործընկերությունը»,- նշված է Լուկաշենկոյի շնորհավորանքում։
Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ «ներկա պայմաններում դիմակայելու և հաջող զարգացումը շարունակելու համար պետք է միավորվել և համագործակցել»։ «Մինսկն այսուհետ ևս կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխհարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- ասել է նա։
Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է «ամուր առողջություն և բեղուն գործունեություն պատասխանատու պետական պաշտոնում, իսկ բոլոր հայերին՝ խաղաղություն, բարիք և բարգավաճում»։
News.am