ԵԱՏՄ-ն բանակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային կից դիտորդի կարգավիճակ ստանալու համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շահագրգռված է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության ընդլայնմամբ։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ (ԵԱՏՄ գործադիր մարմին) նախագահ Բակիտժան Սագինտաևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լի Ցզյունհուայի հետ բանակցության ընթացքում, որը կայացել է Նյու Յորքում`ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

Զրուցակիցները քննարկել են երկու կառույցների համակողմանի փոխգործակցության առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային կից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հեռանկարը:

Բակիտժան Սագինտաևը նաև շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

ԵՏՀ և անձամբ իր անունից Սագինտաևը Հայաստանի ժողովրդին մաղթել է բարգավաճում և բարեկեցություն:

Նշենք, որ այս տարի Հայաստանի կառավարության ղեկավարը նաև նախագահում է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդում (եվրասիական հնգյակի երկրների ղեկավարներն այդ պաշտոնը զբաղեցնում են մեկ տարի՝ ռոտացիայի կարգով):

Sputnik Արմենիա