Իրանի ածխահորում զոհվածների թիվը հասել է 51-ի. սուգ է հայտարարվել

Իրանի Հարավային Խորասան նահանգում ածխահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի, հայտնում է Mehr-ը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, 17 մարդ դեռ մնում է հանքահորում փլատակների տակ:

Հարավային Խորասան նահանգի իշխանությունները երկուշաբթի օրվանից եռօրյա սուգ են հայտարարել։

Հիշեցնենք, որ ածխահորում պայթյունը տեղի էր ունեցել երեկ երեկոյան։

News.am