Բագրատ արքեպիսկոպոս․ Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսվում ենք հոկտեմբերի 2-ից
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Մարզահամերգային համալիրում կազմակերպված մեծ հավաքի ժամանակ հայտարարեց հոկտեմբերի 2-ից պայքարի նոր, ինտենսիվ փուլի մեկնարկի մասին։
Նա նշեց, որ ակտիվ պայքարի շրջանը սկսում ենհոկտեմբերի 2-ին ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում։
«Մենք կշարունակենք պայքարը ոչ միայն չարիքը իշխանությունից զրկելու համար, այլ որպես արժեքային և քաղաքակրթական փոփոխություններ բերելու առաքելության մաս։ Այս հարցում իշխանափոխության գաղափարը փոքր բաղադրիչ է, բայց մեծ խոչընդոտ»,- ասաց արքեպիսկոպոս Գալստանյանն իր ելույթի սկզբում։
Նա ձեռնպահ մնաց մանրամասն ներկայացնել անթիվ մարտահրավերները, անվտանգության ոլորտի խնդիրները, սոցիալական անարդարությունը, կոռուպցիոն ռիսկերը, Արցախի կորուստը։
Միաժամանակ, արքեպիսկոպոսը նշեց, որ արդեն իսկ գործարկվել են իրավական մեխանիզմներ՝ պատասխանատվության ենթարկելու այդ հանցագործությունները կատարած բոլոր անձանց՝ անկախ նրանց հովանավորների կարգավիճակից։
Նովոստի–Արմենիա