ԱՄՆ-ի և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը

Սեպտեմբերի 9-ից 20-ը Հայաստանում էին Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնք ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչների հետ դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

««Phoenix Platoon» ծրագիրը արդեն 8 տարի է՝ ընթացքի մեջ է և ուշադրության կենտրոնում են արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորումը, ինչպես նաև պլանավորման ու առաջնորդման լավագույն փորձը»,- նշվում է հաղորդագրությունում։

«Փաստինֆո»