2024-09-23 18:09
Լրատվական գործակալություններ
0
ՍԴ-ն կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը
Սահմանադրական դատարանը վաղը կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը։ ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն՝ գործի քննությունը նախատեսված է վաղը՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին։
«Փաստինֆո»-ն ՍԴ-ից տեղեկացավ, որ գործով զեկուցողներ են Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը կքննվի գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից։ Կառավարությունը սկսել է վավերացման գործընթացը՝ դիմելով ՍԴ։