2024-09-24 10:50
Լրատվական գործակալություններ
0
Չինաստանից Եվրոպա Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տրանսպորտային միջանցք է գործարկվել` շրջանցելով ՌԴ-ն
Չինաստանի Սիան քաղաքում գործարկվել է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը՝ Չինաստան-Եվրոպա էքսպրես երկաթուղու համար: Այս մասին հայտնում է չինական CGTN կայքը։
Բեռնատար գնացքը կանցնի Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի տարածքով մինչև իր վերջնական նպատակակետ հասնելը՝ Գերմանիայի Մանհայմ: Գնացքն, ընդհանուր առմամբ, կանցնի 11300 կիլոմետր:
News.am