Կապանի համայնքապետի շուրջ օղակը սեղմվում է

«Հրապարակը» գրում է Անցած շաբաթվա վերջին իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։

ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գևորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։ Փարսյանն իրավապահների ուշադրության տակ է հայտնվել այն պահից ի վեր, երբ ամիսներ առաջ, Բագրատ սրբազանի՝ Սյունիք այցի ժամանակ, ի տարբերություն մյուս համայնքապետերի, ջերմ ընդունելության արժանացրեց նրան։

Փաստորեն, ամիսներ շարունակ աշխատել են նրա ուղղությամբ։ Երեկ ողջ օրվա ընթացքում Փարսյանը և համայնքապետարանից որևէ մեկը չպատասխանեց մեր հարցերին:

VERELQ