2024-09-24 12:43
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ԱԳՆ․ Լիբանանում զոհերի և վիրավորների շրջանում հայերի վերաբերյալ տվյալներ այս պահին չկան
Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ:
News.am