Հարկադիր կատարման ծառայությունում պարգևավճարներ կսահմանվեն արդյունավետ աշխատանքի համար
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին պարգևատրումներ կտրվեն իրենց կատարած արդյունավետ աշխատանքի համար։ Համապատասխան օրինագիծն այսօր քննարկվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողի նիստի ժամանակ:
ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի խոսքով՝ դեռևս 2022 թվականի սեպտեմբերից ծառայությունում մեկնարկել է պարգևավճարների տրամադրման պիլոտային ծրագիրը, որը հաջողել է։
«Պիլոտային ծրագրի արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքի արդյունավետության հիման վրա պարգևավճարների տրամադրումը դրական ազդեցություն է ունեցել ծառայության աշխատանքի արդյունավետության վրա»,– ասաց Բալյանը:
Այդ իսկ պատճառով, ըստ նրա, ՀՀ արդարադատության նախարարությունում կարծում են, որ պիլոտային այս ծրագիրը պետք է ամրագրել օրենսդրորեն։
Ըստ փոխնախարարի` ծառայության հաստիքներն ընդհանուր առմամբ` առանց թափուր պաշտոնների, կազմում են 610 մարդ: Պարգևավճարները չեն վերաբերելու ծառայության ղեկավարին, նրա տեղակալներին և գլխավոր քարտուղարին:
Պարգևավճարների տարեկան առավելագույն բյուջեն կկազմի 500 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ծառայության ներկայիս աշխատավարձերին, ապա միջին հաշվով աշխատողները ստանում են մոտ 150–160 հազար դրամ։
Հանձնաժողովը նախագահին տվեց դրական եզրակացություն, և այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ:
Sputnik Արմենիա