Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան․ Արցախն այսօր համայն հայության խաչն է, որը պետք է ազատագրենք
Մեր արժանապատվությունը և համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի կանչը» հուշակոթողի բացման ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Այսօր ինքներդ մտածեք, թե ինչ է պետք Արցախը գերությունից ազատելու համար, որպեսզի նորից ազատագրենք մեր արժանապատվությունը: Իմ թիկունքին կանգնեցված է երկու դրոշ՝ ՀՀ-ի և Արցախի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլև կարողանա իրականացնել իր առաքելությունը: Ուստի ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր ու գործադիր բոլոր կանոններով: Արցախը պետք է տեսանելի լինի և՛ Սփյուռքի, և՛ միջազգային հանրության համար»,- ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
News.am