Բագրատ Սրբազան․ Բոլոր թերությունները, սխալները, անգամ ձախողումներն իմն են
Այս ընթացքում բոլոր թերությունները, սխալները, անգամ ձախողումներն իմն են, իսկ հաջողությունները, ձեռքբերումներն ու հաղթանակը՝ ձերը։ Այս մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը:
«Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը»,- ասաց նա։
Ընդգծեց՝ եթե ոմանց համար սա քաղաքական գործընթաց է, իր համար սա կյանք է:
Ինչ վերաբերում է քննադատություններին, շեշտեց՝ շատերն ասում են, թե պայքարում ծրագիր չկա, սակայն իրենց ծրագիրը մեկն է՝ չաիրքի հեռացումը: Իսկ եթե ինչ-որ մեկը ծրագիր ունի, թող գա, ներկայացնի, հանձն առնի ու անի:
«Այսօր մենք ամեն ջանք պետք է գործադրենք Արցախի Հանրապետության ինստիտուտները պահպանելու համար։ Մենք շեշտում ենք և նշում ենք, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց, այսպիսով նաև ապահովելով իրական և արդար, երկարաժամկետ և կայուն խաղաղության գաղափարը։ Այո, վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չի գալու»,- ասաց նա։
Հավելելով իր խոսքը, սրբազանը նշեց, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն իրենց հետագա բոլոր գործողությունները։
Verelq.am