Մայր Տաճարի վերաօծման արարողություններին իշխանության ներկայացուցիչները մասնակցելու են

NEWS.am-ի տեղեկություններով, Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին իշխանության ներկայացուցիչները և ՔՊ խմբակցության պատգամավորներ մասնակցելու են։

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու հարցը դեռ քննարկվում է։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեց ԱԺ նախագահի խոսնակը Մովսես Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Սիմոնյանը վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ եթե գործուղման չգնա այդ օրերին, ապա կմասնակցի։ Երեկ պարզ դարձավ, որ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա նախատեսված գործուղումը հետաձգվել է։