Մի կողմ դրեք ձեր շահերն ու առաջնորդվեք հումանիտար խնդրով. ակցիա ՄԱԿ-ի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկման հարց դարձնել հայ գերիների ազատ արձակումը։

 

«Այսօր նամակ չենք բերել։ Եկել ենք կոնկրետ պահանջով։ Բոլորդ գիտեք, որ ՄԱԿ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պաշտոնյաները գտնվում են Նյու Յորքում։ Արդեն չորրորդ օրն է՝ խոսք չի եղել անհետ կորածների, գերիների վերադարձի հետ՝ ոչ Բաքվից, ոչ մեր երկրից, ոչ էլ ՄԱԿ-ից»,-ասաց ակցիայի մասնակից, «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։

Նա ցավով ասաց, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել. «Ես եկել եմ այստեղ ՄԱԿ-ից պահանջելու, որ մի կողմ դնեն իրենց քաղաքական, էնեգետիկ, տնտեսական շահերն ու առաջնորդվեն հումանիտար խնդրով։ ՄԱԿ-ը կարող է հենց այս պահին բանաձև ընդունել ու պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս իշխանությունը վաղը Հայաստանում չի լինելու, բայց ՄԱԿ-ի գրասենյակը տարիներ շարունակ կա ու լինելու է, պարտավոր է այս հարցին լուծում տալ»,-ասաց ակցիայի մասնակիցը։

News.am