Բլինքենը կհանդիպի Բայրամովի և Միրզոյանի հետ

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ խաղաղության բանակցությունների «եզրափակիչ փուլին» հասնելու համար, TURAN-ի վաշինգտոնյան թղթակցին տեղեկացրել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։

Սակայն առայժմ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու «եզրափակիչ փուլը» կամ ինչպիսին կարող է լինել նրա հնարավոր արդյունքը։ Պետդեպարտամենտը ոչ մի մեկնաբանություն չի ներկայացրել այս մասին։

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայում Նյու Յորքում են՝ մասնակցելու համար ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանակռիվներին։

Աղբյուրներն ընդգծել են, որ վաղն սպասվող հանդիպումը կլինի Բլինքենի երկրորդ եռակողմ հանդիպումը ադրբեջանցի և հայ պաշտոնակիցների հետ երեք ամսվա ընթացքում։ Վերջին անգամ գլխավոր դիվանագետները հանդիպել էին Վաշինգտոնում ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ։

News.am