Անհետ կորածի կին․ Բենզապահեստի պայթյունը Ստեփանակերտում կարող էին կազմակերպել ադրբեջանցիները
Երեք մարմին չի հաջողվում նույնականացնել ըստ ԴՆԹ-ի, ինչը ենթադրելու տեղիք է տալիս, որ դրանք ադրբեջանցիների մարմիններն են, որոնք թափանցել էին այդ տարածք և կազմակերպել պայթյունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Երևանում սեպտեմբերի 25-ի բողոքի ակցիայի ժամանակ ասել է Ստեփանակերտում պայթյունի հետևանքով անհետ կորածներից մեկի կինը։
Նա դժգոհել է Հայաստանի իշխանությունների և միջազգային կազմակերպությունների անգործությունից։ Կինը համոզված է, որ իր ամուսինը չի զոհվել, քանի որ նրա կողքին կանգնած տղան ողջ է։
«Բացի այդ, 2023թ. հոկտեմբերի 7-ին անհետ կորածներից մեկը զանգահարել է Շուշիից և տեղեկացրել, որ իր հետ ևս չորս մարդ կա։ Ընդ որում, ոչ ոք չի ցանկանում գնալ այդ տեղեկության հետևից և պարզել, թե ինչ է տեղի ունենում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզապահեստի պայթյունի զոհ է դարձել 238 մարդ, իսկ 22 մարդու ճակատագիրն առ այսօր անհայտ է։
News.am