Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել
ՀՀ Ազգային ժողովը քննիչ հանձնաժողով է ստեղծել ` Արցախի ժողովրդի սոցիալ–տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված կոնկրետ գործողություններ իրականացնելու, ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու հնարավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ «Հայաստան» խմբակցությունը շուտով կներկայացնի Արցախի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ։
Sputnik Արմենիա