Թուրքիան Ադրբեջանին կփոխանցի հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ՀՕՊ «Herikks» համակարգերը

Բանակցություններ են վարվում Ադրբեջանին օդային հարձակման մասին նախազգուշացնող «Herikks» համակարգերի հանձնման շուրջ, որոնք արտադրում է «ASELSAN» թուրքական ընկերությունը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին տեղեկացվել է «ADEX-2024»-ի V ցուցահանդեսում։

Տեղեկացվել է, որ ներկայում այդ համակարգերը տեղակայվել և շահագործման մեջ են մտցվել Քյալբաջարի (Քարվաճառի ադրբեջաներեն անվանումը) շրջանում 3 336 մետր բարձրության վրա։ Ներկայում թեստավորվող համակարգերը ցուցադրվում են Բաքվի «ADEX-2024» V ցուցահանդեսում։

Նշենք, որ հաղորդման տեքստում ուղիղ նշված չէ թուրքական կողմից համակարգերի տեղակայման մասին, բայց բանակցությունների հիշատակումը փոխանցման մասին հաստատում է հենց թուրքական կողմից համակարգերի տեղակայման մասին։ Նշենք նաև, որ ամենայն հավանականությամբ Անկարայի նման մասշտաբային մասնակցությունը պայմանավորված է բնավ ոչ միայն հայկական գործոնով։

News.am