Իսրայելի արտաքին գործերի նախարարը մերժել է Լիբանանում հրադադարի մասին առաջարկները

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մերժել է Լիբանանում հրադադարի մասին առաջարկները։

«Ոչ մի հրադադար հյուսիսում չի լինի։ Մենք կշարունակենք պայքարը.. մեր ամբողջ ուժով, մինչև հաղթանակ և հյուսիսի բնակիչների վերադարձ իրենց տներ»,- ասել է նա X հեռուստաալիքի եթերի ելույթում։

Ավելի վաղ 12 երկրներ կոչ էին արել դադարեցնել մարտական գործողությունները 21 օրով, որպեսզի դիվանագիտական լուծման հասնելու ժամանակ տրվի։

News.am