Ստորագրվեց համաձայնագիր՝ քույր քաղաքներ դառնալու մասին
Այսօր Մասիս խոշորացված համայնքի և ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ քույր քաղաքներ դառնալու մասին:
Հիմք ընդունելով 1992թ․-ի փետրվարի 24-ին Ֆրանսիայի և Հայաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև երկու համայնքների միջև ձևավորված ջերմ, բարեկամական կապերը, և ցանկանալով ամրապնդել այդ կապերը՝ հաստատելով ամուր հարաբերություններ և համագործակցային գործողություններ, երկու կողմերը համաձայնեցին.
Առաջնորդվելով արդարության և անաչառության սկզբունքներով՝ հարաբերությունների խորացման նպատակով, Էքս ան Պրովանս քաղաքը և Մասիս խոշորացված համայնքը պարտավորվում են՝ խրախուսել և զարգացնել փորձի փոխանակումը և իրագործել համատեղ ծրագրեր՝ ի շահ տեղական զարգացման, մասնավորապես, երիտասարդության և կրթության, մշակույթի, համերաշխության, կայունության, տնտեսության, նորարարական տեխնոլոգիաների անվտանգության և սպորտի ոլորտներում՝ համապատասխան մեր երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների։
Համաձայնագիրը ստորագրող կողմերը կխրախուսեն նաև, որպեսզի գործընկերային, բարեկամական կապեր զարգանան նաև երկու համայնքների քաղաքացիների միջև։