Փեզեշքիան․ Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան
Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան, այս մասին հայտնել է ինքը՝ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մինչ արտաքին գործերի նախարարը և ես հանդիպում ենք տարածաշրջանի և աշխարհի պաշտոնական անձանց հետ Նյու Յորքում, էկոնոմիկայի նախարարը բանակցություններ է վարում Ուզբեկստանում, ասիական երկրների ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին առաջին տեղակալս կայցելի Պակիստան և Հայաստան։ Մենք հուսով ենք, որ այդ խորհուրդները կօգնեն մարդկանց ավելի լավ ապրել։ 14-րդ կառավարությունը ձգտում է քաղաքական և տնտեսական դիվանագիտության աշխարհի հետ՝ արևմուտքից մինչև արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ։ Մենք կփոխգործակցենք Արևելքի և Արևմուտքի հետ ազգային շահերի հիման վրա, ինչպես և խոստացել ենք»,- գրել է Իրանի նախագահը Х սոցցանցի իր միկրոբլոգում։
News.am