Միրզոյանը բոյկոտել է ՀԱՊԿ անդամ պտությունների ԱԳ նախարարների հանդիպումը
Արարատ Միրզոյանը բոյկոտել է ՀԱՊԿ անդամ պտությունների ԱԳ նախարարների հանդիպումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Սա պարզ է դառնում հրապարակված լուսանկարից։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր մասնակցել նաև հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Նշենք, որ այսօր Երևանի ժամանակով ժամը 18.15–ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունենալու Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հետ։
2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում՝ հրաժարվել կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը:
Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:
News.am