Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել

Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել, ներառյալ՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը:

«AS Holdings-ը և նրա դուստր Ari Arms ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներով թեթև զենքի արտադրության մեջ, ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից Azersilah պետական ընկերության հետ: Այս կարևոր գործընկերությունն ամրապնդում է երկրների միջև համագործակցությունը՝ նպաստելով ազգային անվտանգության զարգացմանն ու հզորացմանը»,- նշել է դեսպանը:

Հուշագիրը ստորագրվել է Բաքվում ընթացող ADEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում:

1Lurer.am