Հնդկաստանը նպատակադրվել է արագորեն կնքել Հայաստանին Pralay հրթիռներ մատակարարելու գործարքը

Ներկայում Հնդկաստանը դիտարկում է Paralay հրթիռներ մատակարարելու մասին Հայաստանի հարցումը։ Դրա մասին գրում է Indian Defense Research Wing-ը։

«Հունիսին հաղորդվել է, որ Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ առաջարկելով գնել հրթիռը՝ Ադրբեջանի կողմից իսրայելական LORA համակարգի գնումը հավասարակշռելու համար. LORA համակարգն, Ադրբեջանը, ենթադրաբար, օգտագործել է 2020 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում։

Որպես հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի անդամ՝ Հնդկաստանը պարտավոր է վերահսկել 300 կմ և ավելի հեռահարությամբ հրթիռների արտահանումը և 500 կգ և ավելի ծանրաբեռնվածության կշիռը: Այս առումով Հնդկաստանը պետք է Paralay հրթիռը հարմարեցնի Հայաստանին՝ նվազեցնելով դրա հեռահարությունը։

Թեև Հնդկաստանը, ըստ տեղեկությունների, ընդունել է Paralay մատակարարելու Հայաստանի հարցումը, գործարքը դեռևս վերջնական տեսքի չի բերվել: Սակայն գործարքը կարող է շուտով կայանալ, քանի որ հնդկական հավաստիացումները մատնանաշում են արագ համաձայնագիր կնքելու հնարավորության մասին:

Pralay-ը, քվազի բալիստիկ, վառելիքի կարծր շարժիչով «երկիր-երկիր» դասի կարճ հեռահարության հրթիռ է: Այն ի վիճակի է խոցել թիրախները 150- 500 կմ հեռավորության վրա։

News.am