Խաղաղության համաձայնագիրը կբարձրացնի կայունությունը տարածաշրջանում. Բլինքենը՝ Միրզոյանին և Բայրամովին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կբարձրացնի կայունությունը տարածաշրջանում։

Դրա մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել երկու նախարարներին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու առաջընթացի համար և խրախուսել է երկու երկրներին շարունակել առաջընթաց գրանցել շուտափույթ համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կավելացնի կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում»,- ասված է Մեթյու Միլերի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի միջև։

News.am