ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՍԱՌՑԵ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԳԱՃԱՃ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՐՏԱՔԻՆԸ
Գիտական վերակառուցումը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կարող էր ունենալ գաճաճություն ունեցող սառցե դարաշրջանի դեռահասը, որն ապրել է 11000 տարի առաջ: Իսկ նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես են 25000 տարի առաջ ապրած պատանիներն անցել սեռական հասունացման նույն փուլերը, ինչ այսօր դեռահասները:
Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Journal of Human Evolution ամսագրում, ուսումնասիրում է, թե ինչպես են պատանիները մեծացել պլեյստոցենի դարաշրջանում՝ Երկրի սառցե դարաշրջաններից մեկում: Այն սկսվել է մոտ 2,65 միլիոն տարի առաջ և ավարտվել մոտ 11700 տարի առաջ: Գիտնականները 10-ից 20 տարեկան 13 հնագույն մարդկանց ոսկորներում սեռական հասունացման նշաններ են հայտնաբերել: Նրանցից մեկին նրանք անվանել են Ռոմիտո 2: Նա 16-ամյա գաճաճ դեռահաս է, ով համարվում է ամենավաղ հայտնի մարդը, որ տառապել է այդ հիվանդությամբ:
Նոր մթոդիկան մշակել է հոդվածի առաջատար հեղինակներից մեկը՝ Մերի Լյուիսը Ռեդինգի համալսարանից: Այն ներառում է ձեռնաթաթի, արմունկի, պարանոցի, կոնքի և դաստակի ոսկորներում հանքանյութերի առաջացման գործընթացների ուսումնասիրությունը։
Նկարիչը Ռոմիտոյին պատկերել է հնագույն ժամանակների հագուստով և զարդերով, որը քայլում է մի քանի մեծահասակների առջևով։ Գիտնականներն ասել են, որ նրա ձայնը ավելի խորը կլիներ, քան սովորական դեռահասինն է, և նա կարող էր երեխաներ ունենալ: Աշխատելով Վիկտորիայի համալսարանի հնէաբան Էյփրիլ Նոուելի հետ՝ նրանք ոսկրերում հատուկ նշաններ են հայտնաբերել:
«Վերլուծելով կմախքի որոշակի հատվածներ՝ մենք եզրակացություն արեցինք այնպիսի երևույթների մասին, ինչպիսիք են դաշտանը և մարդու ընդհատուն ձայնը։
Այն, ինչ մենք իմացանք դեռահասների մասին (որոնք ապրել են) 25-40000 տարի առաջ, այն է, որ նրանք իրենց համայնքի աներևակայելի ակտիվ անդամներն են եղել։ Նրանք զբաղվել են որսով, ձկնորսությամբ և հավաքչությամբ և իսկապես օգնել իրենց համայնքի գոյատևման գործում»,- նշել է գիտնականը: