2024-09-27 11:52
Լրատվական գործակալություններ
Շահրամանյան․ Ադրբեջանը երաշխիք չէր տվել, որ ժողովուրդը կարող է շարունակել անվտանգ ապրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ ելքն այդպիսին է լինելու։ Մինչև վերջին վայրկյանն արցախցիները չեն ցանկացել լքել իրենց տները, բնակավայրերը, մենք բանակցում էինք ադրբեջանական կողմի հետ, որ պահպանենք իրավիճակը կայուն և սկսենք բանակցություններ՝ Արցախի և Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ադրբեջանի կողմից համապատասխան երաշխիքներ չենք ստացել, որ ժողովուրդը կարող է անվտանգ շարունակել ապրել»,- ասաց Շահրամանյանը։
«Փաստինֆո»