Կ․ Պոլսի հայոց պատրիարքը ժամանել է Մայր աթոռ սուրբ Էջմիածին

Մայր աթոռ սուրբ Էջմիածին է ժամանել Կ Պոլսի հայոց պատրիարք Տ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս մյուռոնի և Մայր տաճարի վերաօծման արարողություններին։

Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Պոլսո հայոց պատրիարքի առանձնազրույցը:

Հիշեցնենք՝ օրերս ավարտվել է Մայր տաճարի վերանորոգումը, որը մեկնարկել էր 2018 թվականին։

4-րդ դարի սկզբին կառուցված Մայր տաճարում վերջին անգամ մեծածավալ վերանորոգման աշխատանքներ էին տարվել 1620–ականներին` կաթողիկոս Մովսես Տաթևացու օրոք։

Մյուռոնի օրհնությունը տեղի կունենան սեպտեմբերի 28-ին, Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերի 29-ին։

Sputnik Արմենիա