2024-09-27 15:14
Լրատվական գործակալություններ
0
Հայոց ցեղասպանության թեման կներառվի Ավստրալիայի ամենամեծ բնակչությամբ նահանգի դպրոցների կրթական ծրագրում
Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Ավստրալիայի ամենամեծ բնակչությունն ունեցող նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի դպրոցներում պատմության դասի ծրագրում, որը թողարկել է նահանգի Կրթական ստանդարտների մարմինը:
Ինչպես հայտնում է anc.org.au-ն, աշակերտները կծանոթանան նաև ասորիների և հույների ցեղասպանության թեմային:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2027-ին:
News.am