2024-09-27 15:24
Լրատվական գործակալություններ
0
ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,-նշված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Verelq.am