Որոշակի չափով ազգային խայտառակություն է. Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարաբերություններ կարգավորելը երկրի իշխանության պարտականություններից մեկն է, ընդ որում և ռազմավարական գործընկերների, և հարևանների, և թշնամիների հետ, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ քաշվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպմանը:
«Բայց այդ հարաբերությունները պետք է արժանապատիվ լինեն: Երբ այդ հրավերը դու ոչ թե ստանում ես, այլ դու ես խնդրում, երբ դու դեմքով հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որի երկիրը ցեղասպանություն է իրականացրել, աջակցել Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությանը, սա որոշակի չափով ազգային խայտառակություն է, նսեմացման պահը է։
Ես գտնում եմ, որ ոչ միայն Հայաստանի վրա են ճնշումները շարունակվում, նաև թուրք-ադրբեջանական տանդեմը գտել է այն ղեկավարին, ով պարտվել է, ու նաև կոնկրետ ճնշում, պարտադրանքներ իրականացնում են Փաշինյանի նկատմամբ Հայաստանի նկատմամբ առավելություններ ունենալու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
News.am