Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմից։

«Նախագահը մասնակցելու է Մայր տաճարի վերաբացման և վերաօծման արարողությանը»,– նշեցին աշխատակազմից։

Նշենք, որ սեպտեմբերի 28-ին կայանալու է մյուռոնօրհնեքը, իսկ Մայր տաճարի վերաօծման արարողությունը կլինի սեպտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը։

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը հրավեր ստացել է, սակայն չի կարողանա մասնակցել, քանի որ պաշտոնական այցով Կանադայում է լինելու։ Օրերս հայտնի դարձավ, որ այդ այցը չեղարկվել է։ Սեպտեմբերի 27-ին Սիմոնյանի խոսնակը` Մովսես Հարությունյանը, լրատվամիջոցներին ասել է, որ առայժմ հստակ որոշում չկա ԱԺ նախագահի մասնակցության հարցի վերաբերյալ։