Միասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միասնական աղոթք է հնչում այս պահին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ գերիների ու պատանդների տունդարձի համար։
Եկեղեցում հավաքվածներն աղոթք են հղում առ Աստված՝ հայ ռազմագերիների, Արցախի գերերվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի խնդրանքով։
Հայաստանի գործող ղեկավարության կողմից գերիների վերադարձի ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկվում, արարողության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ցավով նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընկերը՝ Վահան Զանոյանը, նույնպես տարակուսեց՝ ինչու՞ են իշխանությունները լռություն պահպանում այս հարցի շուրջ, քաղաքական գործողություններ չեն արվում ․․․
Գերիների վերադարձի համար միասնական աղոթքին, որն ընթանում է Սուրբ Աննա եկեղեցում, միացել է նաև հայ բարերար Նուբար Աֆեյանը։
Aysor.am