Բագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին

Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։

Այդ մասին նշված է Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում։

Սրբազան հայրը հորդորում է բոլորին հոգով, հավատքով և աղոթքով զինվել, և պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին։

Եվ թող ամենակարող Տերն ուղղի մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

Մեր Տիրոջ շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն բոլորիդ հետ։

Aysor.am